Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գրգռող մթերքներ

Գրգռող մթերքներ

Սովորություն ունե՞ք սթրեսները կուլ տալ շոկոլադով, պանիրով ու բանանով։ Բայց դա կարող է հիսթերիա եւ անքնություն հրահրել։ Բանն այն է, որ դրանք տիրամինի մեծ քանակություն են պարունակում. դա շատ թունավոր նյութ է, որն իր ազդեցությամբ նման է ադրենալինի։ Այն կարող է բարձրացնել արյան ճնշումը, նրա մեջ շաքարի մակարդակը, չափից դուրս գրգռել նյարդային համակարգը, լարել մկանները եւ միգրենի պատճառ դառնալ։

 

Բացի այդ, եթե տիրամին պարունակող մթերքներն ուտեք ուշ երեկոյան, ապա անքնությունն ապահովված է։ Տիրամինի պարունակությունն ավելանում է ժամկետանց բոլոր մթերքների, մի քանի օր սառնարանում պահված ուտեստների, շատ հասած բանջարեղենի ու մրգերի, հատկապես՝ բանանի եւ ավոկադոյի մեջ։

 

Առանձնապես վտանգավոր է գերհասուն բանանը։ Նեւրոզով տառապող մեծահասակները, ցրված ու խիստ շարժուն երեխաներն ավելի լավ է ընդհանրապես հրաժարվեն այդ մրգից։

 

Մեծ ուշադրությամբ պետք է վերաբերվել նաեւ ֆերմենտացված պանիրներին, որոնց մեջ նույնպես քիչ չէ տիրամինը։ Եթե պանրի սիրահարներին հալածում են հոգնածությունն ու անքնությունը, ապա ավելի լավ է ժամանակավորապես հրաժարվեն սիրված համադամից։ Շատ հնարավոր է, որ դա կօգնի ազատվել այդպիսի ախտանշաններից։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ